Երևան +13°
Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 15:24 22-04-2024

Մեկ ժամ փակ պահելուց հետո՝ քաղաքացիները բացեցին Բավրայի անցակետը

Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, ի աջակցություն տավուշցիների մի խումբ քաղաքացիներ փակել էին նաև Բավրայի անցակետի միջպետական ճանապարհը։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ իրավապահներ էին ժամանել այնտեղ և բանակցում էին քաղաքացիների հետ։ Ի վերջո նրանց հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել և մոտ մեկ ժամ ճանապարհը փակ պահելուց հետո քաղաքացիները բացեցին այն։