Ներքին 2 տարի առաջ - 11:45 22-04-2024

Տավուշցիները դպրոց, մանկապարտեզ ու աշխատանքի չեն գնացել, դասադուլ, գործադուլ է․ Գառնիկ Դանիելյան 

«Այսօր ոչ ոք դպրոց, մանկապարտեզ ու աշխատանքի չի գնացել, դասադուլ և գործադուլ են անում, եկել են այստեղ, հավաքվել և հույս ունեն, որ մնացած տեղերում էլ կհետևեն իրենց օրակարգին, քանի որ սա միայն 4 գյուղերի հարց չէ, սա հայ ժողովրդի հարցն է։ Տավուշցինեը հույս ունեն, որ բոլորը կիմանան իրենց արդար պահանջին»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը, ով արդեն մի քանի օր գտնվում է Տավուշի մարզում, որտեղ գյուղացիները բողոքի և անհնազանդության ցույցեր են իրականացնում։

Նրա խոսքով՝ Տավուշի բնակիչներն ու նրանց միացած քաղաքացիները ամբողջ գիշեր մնացել են Կիրանցի ճանապարհին, որևէ սադրանք չի եղել։ Կար տեղեկություն, որ կարմիրբերետավորները պետք է ինչ-որ գործողություններ իրականացնեին, բայց գիշերը խաղաղ է անցել, ի տարբերություն նախորդ օրվա, երբ Երկրապահի նշանով ավտոմեքենան փորձել էին քշել բնակիչների վրա։ Տեղի էր ունեցել իրարանցում, որի հետևանքով սկսվել էր քաշքշոց։

«Երեկվա միջադեպը իշխանությունների կողմից ուղղորդված, պլանավորված սադրանք էր։ Մենք զգոն ենք, ամեն ինչ իրենցից սպասելի է։ Երեկվա միջադեպը վառ օրինակ էր։ Ազգային ժողովի պատգամավորին վրաերթի էին ենթարկում։ Նրանք որևէ կարմիր գիծ չունեն»,- ասաց Դանիելյանը։

Անդրադառնալով նախօրեին սահամանազատման աշխատանքներ իրականացնողներին, մեր զրուցակիցն ասաց, որ ժողովուրդը նրանց թույլ չի տվել չափագրում անել․

«Առանց հանրաքվեի, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, ապօրինի, հակապետական գործնթաց է տեղի ունենում։ Մարդկանց հերթական անգամ ստում են։ Երեկ ժողովուրդը վռնդեց չափագրում անողներին, ովքեր պետք է դպրոցի ճանապարհի հատվածը գծագրեին։ Ժողովուրդը հավաքվում է, պահանջը մնում է նույնը՝ պետք է այս գործընթացը կասեցվի»,- եզրափակեց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում