Ներքին 2 տարի առաջ - 15:23 20-04-2024

Սահմանը խաղաղության նշան է. ՀՀ-ն և Ադրբեջանը ի վիճակի են սահմանի պահպանություն իրականացնել. Փաշինյան

Հայաստանում շատ ալերգիկ վերաբերմունք կա անկլավ/էքսկլավների թեմայի հետ կապված, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք անկլավ/էքսկլավի թեմայից չենք կարող հրաժարվել: Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությանը:

«Հայաստանի 29,743 քկմ տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որն էքսկլավ է մեր տեսակետից և անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք: Մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավի Հայաստանի մաս լինելը: Երբ մենք դա կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա, և գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կան»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ այսօր արդեն Հայաստանն իր ինքնիշխանության ընկալմամբ միջազգային մակարդակով ընկալման էական փոփոխություն է ունեցել:

«Եթե դուք նկատեցիք, երեկ արդեն «Մեծ յոթնյակի» երկրները հայտարարություն տարածեցին, որտեղ ըստ էության, պաշտպանում էին այն սկզբունքը, որը մենք հիմա փորձում ենք կյանքի կոչել»,-ասաց նա:

Անդրադառնալով Տավուշում ռուսական հենակետերի առկայությանը՝ Փաշինյանն ասաց, որ ռուսական հենակետերը այդտեղ հայտնվել են մի իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է և դա պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով:

«Դա նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման: Սահմանը խաղաղության նշան է և դա նշանակելու է ու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը: Սահմանազատման արդյունքում սահմանը հանձնվելու է սահմանապահներին: Ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի: Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են միմյանց հետ, նրանք պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնում: Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է: Ես խնդրում եմ՝ սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք, բայց մեր ակնկալիքն ու ընկալումն այն է, որ մենք խաղաղության ենք գնում»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը