Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:32 19-04-2024

Խանութը հոր գներն ա դրել․ փողոցային առևտրի «ռեյդ»` Երևանում

Երևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները առավոտից «ռեյդ» են անում Երևանի փողոցներով և առգրավել փողոցում առևտուր անողների ապրանքը, ինչպես նաև տուգանում նրանց:

Քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանը, որը համակարգում է այդ աշխատանքները, լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրենքն է այդպես պահանջում. «Ապրանքը հիմա բռնագրավվում է: Վարչական իրավախախտումների օրենսգիրքը նախատեսում է, որ փողոցային առևտուրն արգելված է: Ապրանքն առգրավում ենք, այն տարվում է հատուկ վայր... Հիմա ում մոտենանք, կասեն՝ մեզ չեք զգուշացրել, առաջին անգամ ենք լսում, բայց ամեն օր մեք, Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները, հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները, նաև համոզված եմ՝ ոստիկանները, մոտենում, զգուշացնում ենք։ Հիմա մեզ ներքևից տեսել են՝ սկսել են հավաքել»,-ասաց նա։

Արամ Գյուլզադյանը համաձայն է, որ իրենց գնալուց հետո գյուղմթերքով արկղերը կրկին կշարվեն փողոցում։ «Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի 4-ին դրած են լինելու»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ եթե օգուտ չի տալիս, արդյո՞ք չի նշանակում, որ այս մեխնիզմը չի աշխատում՝ պաշտոնյան ի պատասխան նշեց, որ առգրավումները պետք է շարունակական բնույթ կրեն։ «Համոզված եղեք՝ դեպքերը կքչանան»,-ասաց նա։

Գյուլզադյանը նշեց, որ այս մարդկանց առաջարկել են՝ հատուկ շուկաներ կան, թվով 26 հատ․ գործունեություն իրականացնեն համապատասխան վայրերում։

«Բայց իրենք այս պայմանները ավելի նպատակահարմար են գտնում»,-ասաց նա։

Փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ շուկա չի տեղափոխվում, քանի որ այնտեղ առևտուր չկա, ապա հավելեց, որ մնում է թողնել ու հեռանալ այս երկրից։

Նշենք, սակայն, որ անցորդները դեմ չեն փողոցային առևտրին, ասում են՝ ավելի մատչելի է, քան խանութներում։ Նրանք նույիսկ վիճեցին քաղաքապետարանի աշխատակիցների հետ․ «Խանութը հոր գներն ա դրել, Սիթիում մառոլը 150 դրամ ա, դրսում 100-ով առնում ենք»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան