Երևան +20°
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 22:44 18-04-2024

Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ

Ապրիլի 18-ին, ժամը 17:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:45-ին, մարվել՝ 18:37-ին: Անտառտնտեսության տարածքում այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ, ջերմահարվել՝ 10 ծառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 6 աշխատակից:

Ամենից շատ դիտված