Միտք Ներքին 2 տարի առաջ - 17:49 18-04-2024

Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել համալսարանի անվանումը: Դե, Վալերի Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ:

Ուրեմն, Գյուրջինյան Դավիթն ավարտել է բոլշևիկ ԿԱՄՈՅԻ անունը կրող քաղաքի բոլշևիկ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐՈւԽԱՆՅԱՆԻ անվան թիվ 1 դպրոցը: Երիտասարդ Դավթի մտքով անգամ չի անցել փոխել Կամո քաղաքի կամ թիվ 1 դպրոցի անվանումները, քանզի այն տարիներին բոլշևիկները թրենդի մեջ էին: Նույն թրենդի հիմքով պատանի Դավիթն ակտիվ պիոներ և կոմսոմոլ էր:

Դպրոցն ավարտելուց հետո, Գյուրջինյան Դավիթն ընդունվում և ավարտում է «ռուսական ոտքի սհաթն» օրհնող ԽԱՉԱՏՈւՐ ԱԲՈՎՅԱՆԻ անունը կրող մանկավարժական ինստիտուտը: Ուսանող Դավթի մտքով չէր անցնում անվանափոխել բուհը, քանզի «ռուսական ոտքերը» թրենդի մեջ էին: Ավելին` թրենդի իներցիայով վերջինս ԽԱՉԱՏՈւՐ ԱԲՈՎՅԱՆԻ անվան մանկավարժական համալսարանում աշխատեց մինչև 1995թ:
Գյուրջինյան Դավթի համար ոչ թե պարտավորություն, այլ թրենդային էր նաև խորհրդային բանակում ծառայելը:

90-ականներին ազգաբնակչության զգալի մասը հիշեց իր քրիստոնեական արմատները: Մինչ այդ աթեիստ Գյուրջինյան Դավիթն աշխատանքի ընդունվեց Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Դե, թրենդ էր:
Թրենդ էր նաև 2018թ Փաշինյան Նիկոլի կողմից իրականացված իշխանափոխությունը: Լեզվի կոմիտեի նախագահ, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր ...

Այժմ թրենդային է հակառուսականությունը և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈւՍՈՎԻ անվան պետական համալսարանի անունը:

Товарищ Гюрджинян, մեծ հաշվով, համալսարանի անունն արժի փոխել, սակայն կլինի՞ դա անենք առանց Ձեզ, трендовый Вы наш»:

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է