Ներքին 3 տարի առաջ - 13:03 01-02-2023

Պատրոն Դավիթն ի՞նչ կապ ունի Սեյրան Օհանյանի հետ․ փաստաբանը մանրամասնում է

«Պատրոն Դավիթ» մականունով հայտնի, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերություններից մեկի տնօրեն Դավիթ Գալստյանն արդեն մեղադրյալի կարգավիճակ ունի։

Դավիթ Գալստյանի շահերի պաշտպան, փաստաբան Արմեն Հարությունյանն Oragir․News-ի հետ զրույցում նշեց, որ կալանավորումն իր համար անակնկալ է եղել։

Փաստաբանական թիմը գործին առնչվող մանրամասներ կներկայացնի առաջիկա օրերին։ Փաստաբանը հայտնեց․ «Այս պահին որևէ բան չեմ կարող ասել։ Դեռ ծանոթանում եմ գործի նյութերին»։

Գալստյանին կալանավորելու միջնորդությունը երեկ էր ներկայացվել դատարան, այն քննվել է դատավոր Ժորա Չիչոյանի վարույթում։ Դավիթ Գալստյանը ձերբակալվել է երեկ՝ հունվարի 31-ին՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։

Պաշտոնապես հայտնի չէ, թե կոնկրետ որ գործի շրջանակներում է ձերբակալվել զենք մատակարարող ընկերության տնօրենը և ինչ մեղադրանքով․ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ խոսքը Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող գործի մասին է, որով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել Օհանյանի նկատմամբ։

Փաստաբանն այս տեղեկությունն այսպես մեկնաբանեց․ «Ինչ ասես գրում են, հիմա մամուլի գրածը հաստատել կամ հերքել չեմ կարող։ Սպասեք, հասկանանք՝ ինչն է խնդիրը ու նոր հայտարարությամբ հանդես կգանք»։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին