Երևան +15°
copy image url
Արտաքին 1 շաբաթ առաջ - 10:20 17-04-2024

Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով

Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդմամբ՝ պատճառը Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որ վնաս են հասցնում միջպետական հարաբերություններին։

Նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է դեսպան Անն Բուայոնին, ափսոսանք հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն հայտնել լսելու ադրբեջանական կողմի պարզաբանումը։

Պաշտոնական Փարիզի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան վերահաստատում է աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։