Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:15 16-04-2024

ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի

Երևան-Աշտարակ ճանապահին գտնվող Պաշտպանության նախարարության նախին շենքումտևական ժամանակ է քանդաման աշխատանքներ են իրականացվում։

Նախորդ տարի անօթևան բնակիչներին լքված շենքից վտարելուց և տարածքը ՊԵԿ-ին փոխանցելուց հետո Կառավարությունը նշված հատվածում լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ է պատրաստվում իրականացնել։

Oragir.News-ը եղել է ՊՆ նախկին շենքի տարածքում և արձանագրել, որ բոլոր մուտքերը փակ են կողմնակի անձանց համար, ներսում կայանված են տեխնիկաներ, իսկ մուտքերի մոտ հերթապահություն է իրականացվում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ վաղը առավոտյան ՊՆ նախկին շենքը կպայթեցնեն։

Հիշեցնենք, որ նախորդ տարի փետրվարի 16-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ էին գնացել ՊՆ նախկին շենք, և ՊԵԿ գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց հանել։ 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք նաև, որ ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել Պաշտպանության նախարարությանը։ 2022թ․ ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ-ին։


Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը