Ներքին 3 տարի առաջ - 23:51 19-12-2022

ՊԵԿ նախագահը դիմել է Ոստիկանության պետին և հայտնե, որ զավթել են Աշտարակի ճանապարհի վրա գտնվող ՀՀ ՊՆ նախկին շենքը

Օրեր առաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դիմել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին և հայտնել, որ մի խումբ անձինք ապօրինի զավթել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թիվ 5 հասցեում գտնվող նախկին ՀՀ պաշտպնության նախարարության շենքը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՊԵԿ նախագահը ՀՀ ոստիկանապետին հայտնել էր, որ այդ անձինք ապօրինի զավթել են նշված տարածքի շենքերը, շինությունները, կատարում են շինարարական աշխատանքներ և թույլ չեն տալիս ՊԵԿ աշխատակիցներին մուտք գործել նշված տարածք՝ խոչընդոտելով ՊԵԿ-ի աշխատակիցներին իրականացնելու նախագծման աշխատանքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված շենքը, որը նախկինում շահագործվել է ՀՀ ՊՆ-ի կողմից, այժմ կառավարության որոշմամբ տրվել է ՊԵԿ-ին։ Ըստ ՊԵԿ նախագահի հայտարարության՝ այն զավթվել է 30-40 անձանց կողմից։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ոստիկանությունը պարզում է տարածք ներխուժած անձանց ինքնությունը։

Ամենից շատ դիտված

23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
13:54 Ջրասուզակ Վահե Մելքոնյանի աշխատավարձը պաշտոնապես բարձրացվել է
13:06 Ադրբեջանը ոչ Արծվաշեն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո