Ներքին 2 տարի առաջ - 11:16 16-04-2024

«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում»

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաների մի քանի տեսակներից (ООО «Тимоша», Россuя, Ростовская обласmь)`

«Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված՝ 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ,

«Հալվա արևածաղկի չամիչով» 250 գր, արտադրված՝ 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ,

«Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված՝ 23․02․2024թ․ պիտանի է մինչև 23․10․2024թ,

«Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով» 110 գր, արտադրված՝ 28․01․2024թ, պիտանի է մինչև 28․06․2024թ,

«Հալվա արևածաղկի» 250 գր, արտադրված՝ 25․02․2024թ․ պիտանի է մինչև 25․10․2024թ,

«Կոզինախ արևածաղկի» 150 գր, արտադրված՝ 25․02․2024թ․ պիտանի է մինչև 25․08․2024թ,

«Հալվա արևածաղկի օդային» 200 գր, արտադրված՝ 15․02․2024թ․ պիտանի է մինչև 15․10․2024թ:

Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:

Արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքնատեսակները «Կադմիում» ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Տեսչական մարմնի կողմից տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։

Հաշվի առնելով հանրային շահը, ինչպես նաև նկատի ունենալով, որ նշված ապրանքատեսակները ներմուծողի՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ի, կողմից մատակարարվել են այլ տնտեսավարող սուբյեկտների և ետկանչի համար կպահանջվի որոշակի ժամանակ՝ հորդորում ենք սպառողներին չգնել նշված վտանգավոր սննդամթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջին: Շնորհակալ կլինենք ակտիվ համագործակցության համար:

Նշենք նաև, որ հիշատակված արտադրատեսակների վտանգավորության վերաբերյալ գրություն է ստացվել նաև Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը