Ներքին 2 տարի առաջ - 18:37 15-04-2024

Ինժեներական քաղաքը պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը. ԲՏԱ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործուն քայլեր է ձեռնարկել Ինժեներական քաղաք ծրագիրն ավարտին հասցնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում։

«Ինժեներական քաղաք ծրագիրը երկարամյա պատմություն ունի: Թեև ծրագիրը մեր ուղիղ պատասխանատվության գոտում չի գտնվել, այլ դերակատարներ են ներգրավված եղել թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածից, բայց մենք ընկալել ենք, որ մեր կարողությունների և հնարավորությունների սահմաններում պետք է աջակցենք, որ ծրագիրն ի վերջո կյանքի կոչվի: Այն տեխնոլոգիական առումով մեր այցեքարտերից մեկը պետք է լինի: Ուստի մենք գործուն քայլեր ենք ձեռնարկել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորման դադարեցման դեպքում կամ ծրագրի ավարտվելու դեպքում պետական բյուջեի միջոցներով Ինժեներական քաղաք ծրագիրն ավարտին հասցնելու համար: Այս մասով դեռ որոշումը վերջնական թղթին հանձնված չէ: Ներկայում շինարարական աշխատանքները շարունակվում են»,- մանրամասնեց նախարարը:

Հայրապետյանը ներկայացրեց նաև, որ Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում շինարարական և ինժեներական աշխատանքները մեծ ծավալով ընթացել են առաջին եռամսյակում: Գերհամակարգիչը լինելու է Ինժեներական քաղաքում, դրանով էլ ծրագրերը փոխկապակցված են:

«Գերհամակարգչի ամբողջական տեղադրման և միացման աշխատանքները պլանավորվում է ավարտել առաջիկայում՝ շատ մոտ ապագայում»,-եզրափակեց նախարարը:

Ամենից շատ դիտված

23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
13:54 Ջրասուզակ Վահե Մելքոնյանի աշխատավարձը պաշտոնապես բարձրացվել է
13:06 Ադրբեջանը ոչ Արծվաշեն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո