Ներքին 2 տարի առաջ - 18:15 15-04-2024

«Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին

ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած թանկարժեք ընթրիքը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում։

Oragir.News-ը դեռ երեկ էր տեսանյութ հրապարակել, որտեղ երևում են ընթրիքին ժամանող անձանց գերթանկարժեք ավտոմեքենաները, ոչ պակաս թանկարժեք համարանիշներով։

Ինչպես արդեն հայտնել էինք, մասնակիցների թվում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի անդամներն են, «Մարիաննա» կաթնամթերք արտադրող և «Վիվառո» բուքմեյքերական ընկերությունների սեփականատերերի ընտանիքի անդամները։

Oragir.News-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքի մասնակիցների վերաբերյալ։

Պարզվում է, որ ՀՀ վարչապետի կնոջ կազմակերպած ընթրիքին միայն իշխանամերձ գործարարները չեն մասնակցել, այլև ընդդիմադր հայացքներ ունեցողները։

Օրինակ՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապված «Նաիրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում գրանցված 300 QQ 03 համարանիշով ավտոմեքենայով ևս ժամանել են միջոցառմանը։

Ընթրիքին մասնակցել է նաև «Սպայկա» ՍՊԸ-ի սեփականատիրոջ ընտանիքի անդամը, նա ժամանել է 001 GH 01 համարանիշով ավտոմեքենայով։

Ստորև ներկայացնում ենք Աննա Հակոբյանի հետ ընթրելու եկած հյուրերի գերթանկարժեք ավտոմեքենաները, դրանց համարանիշներն ու սեփականատերերի անունները։

05 VR 005 Վահե Ռոմիկի Բադալյան
999 MM 07 «Դուստր Մարիաննա» ՍՊԸ
001 GH 01 «Սպայկա» ՍՊԸ
300 QQ 03 «Նաիրի» ԲԿ ՓԲԸ
99 QD 999 Ռուբեն Բաբակեխյան
001 TV 01 «Բախտաբեր» ՍՊԸ
77 SL 777 Արման Սարգսյան
01 NP 001 Արամ Սարգսյան (տառերը հուշում են՝ Նիկոլ Փաշինյան: Ըստ երևույթին ՆԻկոլ Փաշինյանի մտերիմներից է)
60 HH 006 Վարսենիկ Սիմոնյան
600 DO 06 «Սիթի» ՍՊԸ
60 II 006 Վարդուհի Հովհաննիսյան
60 OH 006 Էդգար Անտոնյան
06 QQ 600 Վահագն Մկրտչյան
60 MO 006 Ասատուր Մարատի Ասատրյան, վերջինս «Աստղիկ» ԲԿ-ի տնօրենն է

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում