Ներքին 2 տարի առաջ - 13:05 15-04-2024

Սամվել Ալեքսանյանի կինն ու աղջիկները, «Մարիաննայի» և «Վիվառոյի» սեփականատերերը․ Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքի մասնակիցները

Երեկ՝ ապրիլի 14-ին, Արագածոտնի մարզում գտնվող «Արմաս» գինու գործարանում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքը, որի մուտքավճարը 1 միլիոն դրամ էր։

Oragir.News-ը եղել էր գործարանի տարածքում և ֆիքսել ընթրիքին շտապող անձանց գերթանկարժեք ավտոմեքենաները:

Ավտոմեքենաների համարանիշներից պարզ է դառնում, թե հիմնականում որ շրջանակն է մասնակցել Հակոբյանի կազմակերպած ընթրիքին։

Եվ այսպես։ Գերթանկարժեք մեքենաներից միայն 6-ը պատկանում են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի անդամներին։

Oragir.News-ի տեղեկություններով ընթրիքին ներկա են եղել Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ինչպես նաև աղջիկները և ազգականները։ Նրանք ժամանել են 60 HH 006, 600 DO 06, 60 II 006, 60 MO 006, 60 OH 006, 06 QQ 600 գոլդ համարանիշներով գերթանկարժեք ավտոմեքենաներով։

Ընթրիքին մասնակցել է նաև «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերության սեփականատիրոջ ընտանիքի անդամը։ Վերջինս ժամանել է 999 MM 07 համարանիշով ավտոմեքենայով։

Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքի մասնակցիների թվում է նաև «Վիվառո» բուքմեյքերական ընկերության սեփականատիրոջ ընտանիքի անդամը։ Վերջինս ժամանել է 05 VR 005 համարանիշով շքեղ Maybach-ով։

Հյուրերի շարքում են եղել նաև այլ գործարարների կանայք, որոնց տվյալները կհրապարակենք ավելի ուշ։ Նրանք ժամանել են 01 NP 100, 77 SL 777, 001 TV 01, 99 QD 999, 300 QQ 03, 001 GH 01 համարանիշներով գերթանկարժեք ավտոմեքենաներով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք, որին մասնակցել ցանկացողները պարտադիր պետք է 1 միլիոն դրամ վճարեն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել