Ներքին 2 տարի առաջ - 12:08 15-04-2024

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Փաշինյանը՝ Տոկաևին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն անդրադարձել ենք նաեւ Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված իրավիճակին: Այս մասին, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ:

Նա, մասնավորապես, նշել է. «Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա: Դրանք են Ղազախստանի Ալմաթի քաղաքում 1991-ի դեկտեմբերի 21-ին ընդունված հռչակագրի հիմունքների հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը եւ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, պետությունների ինքնիշխանության եւ իրավազորության հարգման, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա:

Վերջինիս համատեքստում անդրադարձել ենք Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում:

Ցանկանում եմ հավելել, որ մեր համանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության եւ անկախության վերաբերյալ, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացման հարցում պարարտ հող են են ստեղծում վերը նշվածի ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացման համար»:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը