Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:20 12-04-2024

Սարսափած ծնողները երեխաներին դպրոցից տուն տարան․ փոխտնօրենը՝ ահաբեկչության կեղծ լուրի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Տելեգրամով լուրեր էին տարածվել այն մասին, թե Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում են պատրաստվում իրականացնել։ Հայտարարության մեջ նաև նշել էին, թե որ դպրոցներ են պատրաստվում մուտք գործել։

Հայտարարության տարածումից հետո տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր էջում զգուշացրել էր, որ Երևանի դպրոցներում ահաբեկչության մասին լուրերը կեղծ են, և դրանց հետևում կանգնած են չբարեկամ երկրների հատուկ ծառայությունները, որոնք զբաղվում են հիբրիդային հարձակումներով։

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում նույնպես կեղծ ահազանգ է եղել ահաբեկչության մասին։

Oragir.News-ը այցելեց Նիկոլ Աղբալյանի անվան դպրոց և խոսեց դպրոցի փոխտնօրեն Մարիամ Հայրապետյանի հետ, ով ներկայացրեց դպրոցում տիրող իրավիճակի մասին։

Oragir.News-ի հետ զրույցում դպրոցի փոխտնօրեն Մարիամ Հայրապետյանը պատմեց, որ որոշ դասարաններում կան աշակերտներ, բայց համեմատաբար՝ քիչ են, քան պետք է լինեին։

«Մոտավորապես 08:30-ին սկսվեց շարժը։ Ծնողներն, ովքեր երեխաներին ուղարկել էին դպրոց, եկան հետ տարան, որովհետև կարդացել էին տարածված լուրն ու անհանգստացել։

Տեղեկությունը ստացվել է դեռևս գիշերը։ Ես և տնօրենը ժամը 12-ին արդեն ինֆորմացիան ունեինք։ Առավոտյան 07:20 էր, տնօրենը խմբում հաղորդագրություն գցեց, որ իրավապահները զբաղվում են, դուք գնացեք ձեր աշխատանքին։

Մենք նորմալ եկել ենք աշխատանքի, ամեն ինչ նորմալ է եղել, իրավապահներն էլ իրենք իրենց գործն են արել։ Մի աշակերտ անգամ եթե եղել է դասարանում, այդ աշակերտի հետ դասացուցակով աշխատել ենք»։

Մարիամ Հայրապետյանը հայտնեց նաև, որ Ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցներն են եկել դպրոց, ստուգումներ են իրականացրել ու հաստատել, որ լուրը կեղծ է։

«Նման տեղեկություններ շատ կան։ Ամիսներ շարունակ նման լուրեր են տարածում այլ վայրերի հետ կապված։ Եվ մարդիկ պետք է հասկանան, որ դա ֆեյք է»,- ասաց դպրոցի փոխտնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում։