Արտաքին 2 տարի առաջ - 12:00 12-04-2024

Էրդողանը կորցնում է թուրքերի վստահությունը․ նրա կուսակցությունը շարունակում է պարտվել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, որում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պարտություն էր կրել, պրոիշխանան կողմնորոշում ունեցող և գործող իշխանությունների հետ կապերով հայտնի Optimar հետազոտական ընկերության կողմից նոր սոցհարցում է անցկացվել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։

Հարցմանը մասնակցել է 152 քաղաքացի, որոնք չեն մասնակցել մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։

Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ ընտրություններին մասնակցելու դեպքում քվերարելու էր ընդդիմության օգտին։ Հարցման մասնակիցների 27․9 տոկոսը որպես նախընտրելի կուսակցություն հիշատակել է գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական», 20․9 տոկոսը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։

Հարցին, թե երկրում առկա տնտեսական խնդիրները, ո՞ր քաղաքական ուժը կլուծի՝ հարցվածների 24․3 տոկոսը պատասխանել է, որ ՀԺԿ-ն, 20․2 տոկոսը՝ ԱԶԿ-ն։

Հատկանշական է, որ հարցումն անցկացվել է պրոիշխանական հայացքներ ունեցող ընկերության կողմից, որի կողմից անկացված հետազոտություններում մշտապես բարձր տոկոսներ են ստացել նախագահ Էրդողանն ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Էրդողանի կառավարման 21-ամյա ընթացքում առաջին անգամ հաղթել էր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը՝ ստանալով ձայների 37․77 տոկոսը։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ընտրությունների արդյունքներով երկրորդն էր․ նրա օգտին էր քվեարկել ընտրողների 35.49 տոկոսը։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան