Ներքին 2 տարի առաջ - 21:37 11-04-2024

Մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել. Փաշինյան

Այսօր ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ իր եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրների քննադատություններին ի պատասխան նշել է․

«Մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ, էն կողմից շպրտել են, էս կողմ, էդ չե՞ք նկատել: Բա, որ բերում էին թղթերը մեզ ասում էին՝ «դուք սենց ասեք», հետո իրանք գնում էին ԵԱՀԿ-ում ուրիշ ձև էին քվեարկում, բա էս ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական մրցակցություն: Մենք ընդհակառակը՝ ուզում ենք Հայաստանը հանենք այդ մրցակցությունից, ասենք՝ մի րոպե, ընկերներ, էստեղ երկիր կա, էստեղ կառավարություն կա, էստեղ ժողովուրդ կա, էստեղ տեսլական կա»:

Փաշինյանն անդրադարձել է նաև հայ-ռուսական ու հատկապես ՀԱԿՊ-ի հետ հարաբերությունների մասին քննադատությանը, թե ինչո՞ւ է իշխանությունը թղթի վրա գրել, որ պետք է զարգացնի ՀԱԿՊ-ի հետ համագործակցությունը, բայց անում է հակառակը։

«Եթե ՀԱՊԿ-ը ասում է՝ «չէ, ես չեմ գալիս ձեզ օգնելու», եթե պայմանագիրը չի աշխատում..., դուք գիտե՞ք, որ դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ-ը միանա, մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել, չեմ կարա ասեմ, բայց էդ պատմությունները բոլորը ֆիքսված են: Հիմա ասում եք՝ «լավ քաղաքականություն վարեիք, որ տենց չլիներ ՀԱՊԿ-ի հետո ու Ռուսաստանի հետ», ճիշտ եք ասում, բա դուք էնքան լավ քաղաքականություն վարեիք, որ 2016 թվականի հունվարին բանակցային սեղանին չհայտնվեր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այն փաթեթը, որը ժողովուրդը թյուրիմացաբար Լավրովի պլան է անվանում», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը