Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:28 11-04-2024

Հայրենավաճառության գերակատարված ծրագիր էր․ Աննա Մկրտչյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանn այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձել է կառավարության ծրագրի կատարողականի՝ Փաշինյանի ներկայացրած զեկուցին, այն որակելով որպես հայրենավաճառության և պետականաքանդության գերակատարված ծրագիր։

«Իշխանություններն իրենց տերերի կողմից ստացել են իրավունք՝ Հայաստանի Հանրապետությունում ոտնահարելու ամեն ինչ։ Գերակատարել են իրենց առաջ դրված ամենահավակնոտ ծրագիրը․ պայմանավորվել էին չէ՞, որ միայն Ստեփանակերտում կթողնեն հայերին, բայց Արցախում գեթ մեկ հայ չեն թողել, կամ պայմանավորվել էին չէ՞, որ սահման պետք է գծեն, բայց չէ, ասում են՝ թուրքին ինչ պետք է՝ թող գան վերցնեն։ ՀՀ-ում մի ոլորտ կա, որն անխոչընդոտ աճում է․ 2023 թվականին 40000-ից ավելի հանցագործության դեպք է գրանցվել, բացատրությունն այն է, որ մեր երկրի բնակչության 80%-ից ավելին տանել չի կարողանում գործող իշխանոթյուններին, ոստիկանությունը զբաղված է հենց այս 80%-ով, բա հո չի գնալու հանցագործներին բռնի, պետք է անի ամեն ինչ, որպեսզի իշխանությանը վտանգ չսպառնա»,- իր ելույթում ասել է Աննա Մկրտչյանը։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը