Ներքին 2 տարի առաջ - 15:03 11-04-2024

Անվտանգային համակարգի այսպիսի փոփոխությամբ՝ Ռուսաստանի փոխարեն գալու է Թուրքիան. Արմեն Ռուստամյան

Կառավարությունը կատարել է Ազգային ժողովի հաստատած ծրագրի հակառակը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն ռուստամյանը:

Նա նշեց, որ խորհրդարանական երկրում սա կառավարության գործունեության հետ կապված ոչ լեգիտիմության խնդիր է առաջացնում, այլ հարուցում է նրա նկատմամբ սահմանադարական լիազորությունների վերազանցման մեղադրանք։

Ռուստամյանի խոսքով, այն, ինչ կառավարությունը փաստացի է կատարում ի հեճուկս ծրագրով իր ստանձնած պարտավորության, վերջնարդյունքը խաղաղության պատրանքի դիմաց աշխարհաքաղաքական մակարդակում հայկական գործոնի իսպառ վերացումն է լինելու։

«Պատկերավոր ասած՝ Հայաստանը աշխարհաքաղաքական գծի վրայից դրվելու է աշխարհաքաղաքական պարկի մեջ և նրա գոյությունն այլևս աշխարհաքաղաքական առումով ոչ մի նշանակություն չի ունենա։ Թուրք-ադրբեջանական տանդեմի շարունակական պահանջները հենց սրան են ուղղված՝ մեր ֆիզիկական գոյությունը թույլ տալու դիմաց»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Կառավարությունը կամ հաստատում է խորհրդարանի հաստատած ծրագիրը, կամ դադարեցնում է իր լիազորությունները: Եթե գործող ծրագրի իրականացման համար ստեղծվում են անհաղթահարելի պայմաններ, պա խորհրդարան է գալիս նոր կառավարության եւ հաստատման է բերում նոր ծրագիր: Սա է սահմանադրական կարգը»-ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ հնարավոր չէ ապացուցել, որ Հռոմի ստատուտին միանալը ամրապնդել է հայ-ռուսական դաշինքը, ինչպես գրված է կառավարության ծրագրում. «Մեր ռազմավարական գործընկերն այդ կարծիքին չէ: Արցախի մասով տեղի ունեցավ այն, ինչը ոչ միայն կառավարության ծրագրով, այլեւ մեր ամենասարսափելի երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել: Ի՞նչ է, ծրագրով նախատեսված էր, որ Արցախի ժողովրդին պետք է միայնակ թողնել ադրբեջանական հրոսակների դեմ, հայրենազրկել ու մի բան էլ արդարացնել Ադրբեջանի կտարված որոշ գործողություննե՞ր, թե բոլոր միջոցներով երաշխավորել արցախահայության անվտանգությունը»,-ասաց նա:

«Այս իշխանությունների համար ոչ այնքան կարեւոր է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ճանաչեն Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, այլ ճանաչվի հենց իրենց իշխանության տարածքը, մի տարածք, որի վրա կարողանան պահպանել իրենց իշխանությունը:

Այս միակողմանի զիջումները ոչ թե սոսկ տարածքների հանձնման, այլ իրականում հայկական պետականության սողացող հանձնման մասին է:

Զավեշտալին այն է, որ այսքանից հետո փորձ է արվում Ադրբեջանի գործակալ լինելու մեջ մեղադրել բոլոր նրանց, որոնք փաստարկված ներկայացնում են այս իշխանությունների կողմից Ադրբեջանի շահերը սպասարկելու մասին»,- ընդգծեց Ռուսատմյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը, վախեցնելով պատերազմով, նորանոր զիջումներ է կորզում, իսկ Հայաստանի կառավարությունն իր հերթին մեր ժողովրդին վախեցնելով անխուսափելի պարտությամբ՝ ստիպում է ապավինել Ադրբեջանի խոստացած խաղաղությանը։

«Ակնհայտ է, որ այդպիսի խաղաղության երաշխավորը կարող է միայն թուրք-ադրբեջանական տանդեմը լինելը և պետք չէ տպավորություն ստեղծել, թե այդ նոր անվտանգային համակարգի ճարտարապետը Արևմուտքն է լինելու։ Արևմուտքը մեկ անգամ չէ, որ կարևորել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գլխավոր դերակատարությունն ու առաջնորդությունն այս տարածաշրջանում, հետևաբար Ռուսաստանից դժգոհելով՝ նախկին անվտանգային համակարգը փոխարինում ենք թվացյալ արևմտյանով, որի իրական առանցքը Թուրքիան է լինելու։

Այսինքն, անվտանգային համակարգի այսպիսի փոփոխության վերջնարդյունքում պարզապես Ռուսաստանի փոխարեն գալու է Թուրքիան։ Եվ ուրեմն՝ հարցերի հարցը հետևյալն է՝ կառավարությունն իր ծրագրով չնախատեսված, փաստացի ապօրինի և ինքնագլուխ, ժողովրդի թիկնքում այսինչ իբրև թե անվտանգային նոր համակարգ է ձևավորում»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի