Մամուլ 2 տարի առաջ - 08:37 11-04-2024

Ադրբեջանը մերժում է իրավական բոլոր փաստաթղթերը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Խորհրդարանում ընդդիմության նախաձեռնությամբ նախօրեին տեղի ունեցած փակ նիստի ժամանակ, որի օրակարգում սահմանազատման եւ սահմանագծման հարցերն էին, ընդդիմադիրներն իշխանականներին ներկայացրել են տարբեր տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված իրավական փաստաթղթեր եւ հորդորել՝ դրանցով իրականացնել սահմանագծումը: Դրանցում Փաշինյանի հիշատակած 4 տարածքներից առնվազն 2-ը չեն համարում ադրբեջանական։ Խոսքը 1998-ին կնքված փաստաթղթի մասին է, որը Հայաստանի կողմից ստորագրել է Կենտկոմի քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը։ Դա Հայաստանի եւ Ադրբեջանի ԽՍՀ-ների միջեւ սահմանների վերաբերյալ համաձայնություն է, որը ստորագրվել է տարբեր գերատեսչությունների տված եզրակացությունների հիման վրա եւ կնքվել Մոսկվայի կողմից:

Փաստաթղթում հստակ ամրագրել են սահմանագծումը, որի մի կետով ասվում է, որ Բաղանիսի եւ Ոսկեպարի սովխոզներին վերադարձվում են համարժեք տարածքներ՝ Ասկիպար գյուղի տների կառուցման համար հատկացված հողերի դիմաց։ Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է, որ բոլոր փաստաթղթերը հանձնաժողովներն ուսումնասիրում են, խնդիրն այն է, որ չկա համաձայնություն։




Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել