Մշակույթ 2 տարի առաջ - 20:43 10-04-2024

Մի երեկո Էջմիածնի «Վերնատանը»․ Հովհաննես Թումանյան և Կոմիտաս

Հովհաննես Թումանյանը 1904 թ․ ամռանը Էջմիածնում Կոմիտասին էր հյուրընկալվել։ Թումանյանի այցով Կոմիտասի գողտրիկ բնակարանը մի «Վերնատան» էր վերածվել։

Հերթական հավաքներից մեկի ժամանակ Հովհաննես Թումանյանը սուսիկ–փուսիկ մոտեցավ լուսամուտին, հայացքն ուղղեց վեհափառ Մասիսներին ու սկսեց.

Ա՜խ, ինչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անո՜ւշ, անո՜ւշ,
Անրջային, թեթևասահ
Ամպն ու հովերն՝ անո՜ւշ, անո՜ւշ…
Ա՜խ, ինչ հեշտ են սարի վրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շվին փչեց հովիվն ահա,
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Նման քնքուշ ու նուրբ երգը չէր կարող ներկաների հիացմունքը չշարժել, և դեռ լրիվ չէին մարել անո՜ւշ, անո՜ւշ մեղմահունչ բառերի վերջին հնչյունները, երբ Մանուկ Աբեղյանը, որ համակ ուշադրություն դարձած՝ լսում էր երգը, հետաքրքրվեց տեքստի հեղինակով՝ մտածելով, որ մեղեդին զուտ ժողովրդական է։

-Տղամարդ եք, դե գտե՛ք,-պարծեցավ Թումանյանը,-ուրիշ ժամանակ գլուխ եք գովում։ Ու դարձավ Կոմիտասին.

-Երգի մե՛ծ վարպետ, հավանեցի՞ր, մեղեդին ձեզ դուր եկա՞վ…

-Դա հրաշք էր,-ասաց Կոմիտասը, որ արդեն հասցրել էր ձայնագրել ու վերարտադրել նույնությամբ՝ ավելի նուրբ ու քնքուշ պիանոյով,-կարելի է պարգևատրել այդ նուրբ մեղեդու հեղինակին,- ավելացրեց նա։

-Դե ինձ կրկնակի՛ պարգևատրեք, որովհետև թե՛ բառերի և թե՛ երաժշտության հեղինակը ես եմ,- ինքնագոհ ասաց Թումանյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան