Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Չինաստանի դեսպանի հետ
copy image url

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Չինաստանի դեսպանի հետ

Ներքին 1 տարի առաջ - 18:07 10-04-2024
Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է: Երկու երկրների ջերմ հարաբերությունները վերընթաց զարգանում են եւ բազմակողմանի բնույթ կրում: Այս մասին ասել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնի հետ հանդիպմանը:

Ապրիլի 10-ին կայացած հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ Խաչատուր Սուքիասյանը, Ագնեսա Խամոյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Իրինա Գասպարյանը եւ Շիրակ Թորոսյանը:

Վաղարշակ Հակոբյանը, խոսելով ոլորտային արդյունավետ համագործակցության մասին, նշել է.

«Մեզ համար շատ կարեւոր եւ հեռանկարային է համագործակցությունը պաշտպանության, անվտանգության եւ ՏՏ բնագավառներում»:

Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով երկու երկրների միջեւ դինամիկ զարգանում են տնտեսական հարաբերություններն ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում: Նշվել է, որ երկրների միջեւ 2023 թվականի առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 2 մլրդ 127 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 21,3 տոկոսով:

Անդրադառնալով ԵԱՏՄ-Չինաստան հարաբերություններին` Վաղարշակ Հակոբյանը նշել է.

«Մենք ուզում ենք, որ Չինաստանը Հայաստանին դիտարկի նաեւ որպես հուսալի գործընկեր ԵԱՏՄ շրջանակում: Սա մեզ համար կարեւոր է, եւ մենք կանենք ամեն ինչ` համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար»:

Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափում երկկողմ պարբերաբար շփումները, փոխայցերը:

Դեսպանը նշել է, որ հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները կայուն զարգացել են, սերտացել են ժողովուրդների միջեւ կապերը: Ֆան Յոնի խոսքով երկկողմ գործակցության շնորհիվ հնարավոր է եղել տարբեր ոլորտներում հասնել լավ արդյունքների:

«Մենք կարեւորում ենք Հայաստանի հետ համագործակցությունը եւ ամեն ինչ կանենք` նպաստելու երկու երկրների խորհրդարանականների միջեւ ուղիղ համագործակցության զարգացմանը»,- ընդգծել է հյուրը:

Նա եւս խոսել է ԵԱՏՄ շրջանակում երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունից: «Չինաստանը նպաստում է կանաչ տնտեսության զարգացմանը եւ պատրաստ է ներկայացնել բարեկամ երկրներին այդ փորձը»,- ասել է դեսպանը:

Հայ խորհրդարանականները խոսել են, մասնավորապես, առեւտրատնտեսական, զբոսաշրջության ոլորտներում հայ-չինական համագործակցության խորացման անհրաժեշտությունից:

Հանդիպման մասնակիցները երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամություն են հայտնել:

Ամենից շատ դիտված

21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
12:41 Տղամարդը գրեթե 2 օր պահել է ընկերուհուն մեքենայի մեջ և ծեծի ենթարկել. Lenta
23:03 Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ
23:29 Եկեղեցու սպասավորին քննադատելը չի նշանակում եկեղեցուն դեմ լինել. «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժման անդամ
21:45 Չուլանը Փաշինյանի գլխի մեջ է. ի՞նչ վիճակում են Շիրակի եկեղեցիները
22:19 Գարեգին Երկրորդի «կուսակրոնությունն» ու Արմեն Սարգսյանի քաղաքացիությունը. Հակոբ Բադալյան
21:12 Սա խայտառակություն է. վերջ տվեք Գյումրիում հանդեսներ կազմակերպելուն. Նաիրա Գրիգորյան
15:23 Մարդիկ շատ լավն են, մշակույթը՝ ևս. Իրանի ադրբեջանցիները Երևանում մասնակցում են գինու փառատոնին
23:17 Պատահականությո՞ւն, թե՞ չար միտում. հայկական և վրացական գինու օրերը համընկել են