Ներքին 3 տարի առաջ - 18:03 13-10-2023

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ պատգամավորի հետ

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 13-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին` հոկտեմբերի 5-ին ընդունած` «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին» բանաձեւի համար, որում խստագույնս դատապարտվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված եւ չարդարացված ռազմական հարձակումը:

Պատգամավորների ուշադրության կենտրոնում են եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների կարիքների բավարարմանն ուղղված կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը: Անդրադարձ է եղել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված կոչերին եւ դրանց հակադարձելու մեխանիզմներին:

Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ այստեղ` Հայաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու համար նման այցերը մեծ նշանակություն ունեն: Նրա խոսքով բանաձեւերն ու կոշտ հայտարարությունները շատ կարեւոր են, սակայն ժամանակն է, որ Եվրոպական միությունը հստակ քայլեր ձեռնարկի:
Կարեւորվել է ԵՄ եւ անդամ պետությունների ներգրավվածությունը խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին:
Քննարկվել են նաեւ տնտեսական, ժողովրդավարական բարեփոխումներին եւ այլ ոլորտներին առնչվող հարցեր:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը