Երևան +21°
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 12:26 10-04-2024

ԼՂ վերնախավը մտածում էր՝ «կգնանք, ՀՀ-ում իշխանություն կվերցնենք». նյութեր ունենք. Փաշինյան

Արցախի թեման դուք ամբողջությամբ փակում եք, ո՞րն է Արցախի նկատմամբ Ձեր ռազմավարությունը և ինչո՞ւ է Արցախի ընտրված կառավարության ներկայությունը, որը պետք է շարունակի Արցախի ճակատագրի համար պայքարը, Ձեզ համար վտանգ ներկայացնում․ այս մասին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ իրենք հետևողականորեն աշխատել են խնդիրը լուծելու ուղղությամբ և այդ աշխատանքների արդյունքում է, որ բացել ենք ԼՂ-ի հարցի շուրջ բանակցային գործընթացի շերտեր, որոնք խորը մութ և հեռու անկյուններում, եթե թաքնված էլ չեն եղել, ապա հասանելի էլ չեն եղել։

«ԵԱՀԿ Լիսաբոնի Գագաթաժողովի մասին եմ խոսում, այլ փաստաթղթերի մասին եմ խոսում, այն ինչ ես ասում եմ, խոսում եմ հենվելով այդ փաստաթղթեր վրա։ Ինչ վերաբերում է ԼՂ ներկայացուցիչներին հենց խնդիրն այն է՝ իրենք հրաժարվել են անել դա, ես հենց դա էի ասում։ Մենք նաև տվյալներ ու ապացույցներ ունենք, որ ԼՂ-ի ներկայացուցիչների մի խումբ այնուամենայնիվ ԼՂ-ում բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացրել է՝ եթե շարունակենք գնալ այս ճանապարհով լինելու է սա, սա և չեն արձագանքել, թե որն էր իրենց պլանը։ Այսօր մենք նյութեր ունենք, թե որն էր իրենց պլանը, ասում են՝ լավ այստեղ չի լինում կգնանք Հայաստանում իշխանություն կվերցնենք, ի՞նչ է եղել որ։ Սրա մասին է խոսքը և պարո՛ն Օհանյան, Դուք էլ գիտեք սա, Ձեր քաղաքական թիմը չէր թաքցնում ոգևորությունը ԼՂ-ում տեղի ունեցող այդ փոփոխությունների, հրաժարականների և այլնի առիթով։ Հրաժարական տվողները գոնե ասում էին, թե ինչ է լինելու հաջորդիվ և պետք է արձագանքել այդ վիճակին և չի եղել արձագանք և այդտեղ ավարտվել է ամեն ինչ»,- արձագանքեց Փաշինյանը։

Օհանյանն ասաց, թե Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ պայամաններում են հրաժարական տվել։

«Դուք այստեղ կրավորական կեցվածք էիք ընդունել, երբ բազմակի, տասնյակ անգամ ավել զորքով Ադրբեջանը հարձակվել էր դիրքերի վրա և նաև ներխուժել, մասնատել Արցախը, Դուք այն ժամանակ ասում էիք՝ Արցախի բնակչության նկատմամբ ռազմական ազդեցություն չկա։ Միայն հիմար մարդը կարող է ուրախանալ այն վիճակից ինչ այսօր Արցախն ունի»,- նկատեց նա։

Օհանյանի խոսքով՝ որևէ վտանգ չկա, եթե Արցախի իշխանությունը շարունակի իր գործունեությունը այսօր և այդ իշխանության գոյությունը կարող է հիմք ստեղծել Արցախի ժողովրդի հետ վերադառնալու ճակատագիրը որոշելու ուղղությամբ։

«Եղել է հնարավորություն եվրոպական հարթակներում մեկնարկել խոսակցություն Ադրբեջանի հետ, ինչի՞ չի գնացել ԼՂ-ն։ Չի գնացել, որովհետև արգելել են ԼՂ-ին և ես չեմ եղել արգելողը։ Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ միայն հիմար մարդը կարող է ուրախանալ առնվազն հայաստանյան հատվածում, այո, որոշ հիմար մարդիկ իրենց ձեռքերը լվացել են»,- արձագանքեց Փաշինյանը։
adv_banner

Ամենից շատ դիտված

17:25 Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց ու երեխուս էլ չտեսա. ի՞նչ է պատմում  ինքնասպան եղած տղայի մայրը
13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
11:30 Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
08:39 Լույս չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում
18:01 Էդ ունենք, դրանով ենք սպասարկում․ Աջափնյակի հարկայինում քաղաքացիները ժամերով սպասում են
08:03 Լենա Նազարյանը դատարանի պահանջով ներողություն է խնդրել ու դեռ պետք է տուգանք վճարի Թագուհի Թովմասյանին. Ժողովուրդ
20:47 Օձի 5 խայթոցից հետո տղամարդը ողջ է մնացել
22:39 Տեղի ՔՊ-ական ղեկավարը զոհվածի ընտանիքից հողը խլել է․ համայնքապետը հերքում է
18:15 ՀՀ-ում լիքը ադրբեջանցիներ են. հարցում՝ բնակեցնելու մասին
18:00 9-ից մինչև 29 մլն դրամ․ ԵՊՀ ռեկտորն ուսանողների վճարած գումարներից շռայլորեն դրամաշնորհներ է բաժանում