Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:50 09-01-2025

Մարդիկ ասում են՝ ինչի՞ գնանք Ջերմուկում սուրճ խմենք, կգնանք Հռոմ, Բրյուսել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանից դեպի Եվրամիություն ուղևորահոսքերն անգամներով են ավելացել, ինչը մի քանի պատճառ ունի։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա` այսօր դեպի ԵՄ երկրներ վիզաներ ստանալու մեծ խնդիր կա. դեսպանատներում մեծ հերթեր են առաջացել, որը մեծ դժգոհություններ է ստեղծել հանրության շրջանում։

«Պետք է նշել, որ պատիկներով ու անգամներով ավելացել են ՀՀ–ից դեպի ԵՄ երկրներ ուղևորահոսքերը։ Եթե դեսպանատները պետք է, ըստ իրենց կանխատեսումների, 300 մարդու վիզայի հարց լուծեին, հիմա ստիպված են լինում 3000–ի հարց քննարկել»,- ասաց Փաշինյանը։

Նա թվարկեց ուղևորահոսքերի ավելացման պատճառները։ «Սա առաջին հերթին ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունքն է, որ մենք ինչքան էլ սխալվել ենք, ընկել ենք, ձախողվել ենք, սակայն մենք մեր քաղաքացիների համար բացել ենք հնարավորություններ։ Մարդիկ այսօր ասում են` ինչո՞ւ գնանք, ասենք, Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, եթե կարող ենք գնալ Հռոմ, Ֆրանկֆուրտ, Բրյուսել։ Սրա մեջ չափազանցություն չկա։ Սոցիալական ցանցերը թերթեք. սեզոններ կան` շաբաթ-կիրակի մարդիկ ՀՀ մարզերից ավելի քիչ լուսանկարներ են դնում, քան եվրոպական մայրաքաղաքներից»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց, որ եթե մարդը որոշում միայնակ կամ ընտանիքով գնալ Եվրոպա, նշանակում է, որ գումար ունի, որը նաև սպառողական մտածելակերպի փոփոխության արդյունք է։

Փաշինյանն ընդգծեց, որ այս տարի, օրինակ, դեպի Վրաստան, ի տարբերություն նախորդ տարիներ, հերթեր չեն գոյացել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել