Մշակույթ 2 տարի առաջ - 21:23 08-04-2024

Պատերազմը՝ երկու արվեստագետների վրձնի տակ․ Երվանդ Քոչար և Պաբլո Պիկասո

20-րդ դարում աշխարհը ցնցվում էր պատերազմներից։ Ընդամենը 100 տարի, բայց այդ 100-ամյակում երկու համաշխարհային պատերազմներ տեղի ունեցան, Երկիր մոլորակի տարբեր կետերում չէին դադարում տեղական հակամարտությունները։

Համաշխարհային պատերազմները մեծ հետք թողեցին հասարակության հոգեբանության վրա։ Հետպատերազմյան մարդն այլևս հինը լինել չէր կարող։ Դա մի ողջ կորուսյալ սերնդի ողբերգություն էր, որն սկսեց ժայթքել մշակույթի ոչ ավանդական դրսևորումներով։ Համաշխարհային պատերազմից հետո արվեստը ևս այլևս առաջվանը լինել չէր կարող։ Պոստմոդեռնիստական մարդն իր առաջ գոյաբանական խնդիր ուներ։

Երկու տարբեր ժամանակաշրջաններում երկու տարբեր արվեստագետներ ստեղծեցին իրենց կտավները, որոնք յուրօրինակ բողոք էին պատերազմի դեմ։

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոն իր հանճարեղ «Գեռնիկան» ստեղծել է որպես պատասխան գերմանական և իտալական օդային ուժերի կողմից Գեռնիկա քաղաքի ռմբակոծման: Պիկասոն այս կտավը նկարել է Իսպանիայի ազգայինականների պատվերով, 1937 թվականի ապրիլի 26-ին՝ իսպանական քաղաքացիական պատերազմի ընթացքում: Իսպանիայի հանրապետական կառավարությունը Պիկասոյին պատվիրել էր պատրաստել մի մեծ որմնանկար 1937 թվականին Փարիզում անցկացվելիք համաշխարհային ցուցադրությանը Իսպանիան ներկայացնելու համար:
Պիկասոն այս հսկա որմնանկարով ցանկանում էր ողջ աշխարհի ուշադրությունը սևեռել իսպանական քաղաքացիական պատերազմի ընթացքում Գեռնիկա բասկյան քաղաքի ռմբակոծության վրա, որն իրականացվում էր Ֆրանկո գեներալի ազգայինական ուժերը սատարող գերմանացիների կողմից:



Պատերազմի դեմ իր բողոքն արտահայտող «Պատերազմի արհավիրքները» կտավը Երվանդ Քոչարն ավարտեց 1962 թ․ Երևանում՝ իր արվեստանոցում։ Դա ևս բողոք էր՝ ընդդեմ պատերազմի, բռնության, ցեղասպանության: Ուսումնասիրությունների համաձայն` խրուշչովյան ձնհալի տարիներին Սովետական միությունում նման համարձակ թեմայով ոչ մի այլ աշխատանք չի ստեղծվել: Բայց նրա բողոքն այդպես էլ ոչ ոք չլսեց. նկարի մասին մամուլում արձագանքներ չեղան:

Փարիզյան դպրոցի հայազգի անվանի նկարիչը չէր կարող ազդեցություն չկրել Պիկասոյի «Գեռնիկայից»․ չէ՞ որ Պիկասոն կտավի աշխատանքներն ավարտել է 1937 թվականի հունիսի կեսերին և նույն թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում այն ներկայացրել «Տեխնիկայի և արվեստի դերը ժամանակակից կյանքում» խորագիրը կրող միջազգային ցուցադրությունում, հետո նաև աշխարհի շատ այլ վայրերում:



Ունենալով էական տարբերություններ՝ կտավներին բնորոշ է պատերազմներից հոգնած, հոգեպես ու բարոյապես լլկված մարդու՝ աշխարհի քաոտիկ ընկալումը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան