Ներքին 2 տարի առաջ - 22:36 05-04-2024

Գյումրիի Սուրբ Մարիամ մանկապարտեզի սաների ծնողները ահազանգում են, որ երեխաների հետ կոպիտ են վարվում

Oragir.News-ը Գյումրիի «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի սաների ծնողներից ահազանգեր է ստացել, որ իրենց երեխաներին մանկապարտեզում լավ չեն վերաբերվում։ Նշում են, որ դաստիարակը (անունը չենք նշում մեր զրուցակցի խնդրանքով) երեխաների հետ վատ է վարվում։ Մեզ դիմած ծնողը պատմում է, որ երեխայի ձեռքի վրա կապտուկ է նկատել։ Պատմում է, որ երեխան մանկապարտեզից վախեցած է տուն գալիս։ Oragir.News-ին դիմած ծնողը չցանկացավ տեսախցիկի առջև խոսել՝ նշելով, որ մի քանի օրից ավելի կոնկրետ փաստեր կներկայացնի։



Oragir.News-ի լրագրողը այսօր այցելել է «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում և փորձել տեղում ծանոթանալ իրավիճակին։ Տվյալ մանկապարտեզի տնօրենը՝ Աշխեն Գևորգյանը, հրաժարվեց հարցազրույց տալ կամ առհասարակ մեկնաբանել կատարվածը, պնդում էր, որ այդպիսի բան չի կարող լինել։ Մեզ հետ բանավոր զրույցում նշեց, որ մեզ դիմած ծնողին դատի է տալու, որովհետև իր աշխատողի բարի համբավին է կպել։



Ըստ շրջանառվող լուրերի՝ տվյալ դաստիարակը մանկապարտեզի տնօրենի բարեկամուհին է։

Մեզ դիմած ծնողն ասում է, որ սա առաջին դեպքը չէ, որ դաստիարակը սաներին տեր Թոդիկի մեթոդներով է «դաստիարակում»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան