ՀՀ զինված ուժերում անցկացվել են մարզական մրցույթներ՝ ՊՆ վարչական համալիրի կին զինծառայողների մասնակցությամբ
copy image url

ՀՀ զինված ուժերում անցկացվել են մարզական մրցույթներ՝ ՊՆ վարչական համալիրի կին զինծառայողների մասնակցությամբ

Ներքին 1 տարի առաջ - 19:33 05-04-2024
Կանանց միամսյակի կապակցությամբ ՀՀ զինված ուժերում անցկացվել են մարզական մրցույթներ՝ ՊՆ վարչական համալիրի կին զինծառայողների մասնակցությամբ:

100 և 1000 մետր վազքի, հրաձգության, սեղանի թենիսի և էստաֆետայի մրցույթներում լավագույն արդյունք ցուցաբերած զինծառայողներին պարգևատրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանը:

ԳՇ պետի տեղակալը բարձր է գնահատել կանանց ներգրավվածությունը ՀՀ զինված ուժերում, նրանց ֆիզիկական պատրաստվածության ամրապնդումը՝ միաժամանակ վստահեցնելով, որ պաշտպանության նախարարության ղեկավար կազմը կարևորում է կանանց ներկայությունը զինված ուժերի տարբեր զորատեսակներում, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ձեզ գուցե հետաքրքրի