Երևանում բախվել են 10 համարի տրոլեյբուսն ու «Toyota»-ն. տրոլեյբուսի վարորդը եղել է խմած. shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են 10 համարի տրոլեյբուսն ու «Toyota»-ն. տրոլեյբուսի վարորդը եղել է խմած. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 12:45 05-04-2024
Այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան:

Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ տրոլեյբուսի վարորդը, ով Երևանի բնակիչ 50-ամյա Յաշա Հայրապետյանն է, եղել է ոչ սթափ, իսկ «Toyota»-ի վարորդ Երևանի բնակիչ 55-ամյա Արայիկ Հախվերդյանը եղել է սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդն աշխատանքից ազատվել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված