Արտաքին 2 տարի առաջ - 10:56 05-04-2024

Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել ասուլիսով՝ անդրադառնալով գլոբալ բնույթի բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ–ին անդամակցությանը։

Բլինքենը, մասնավորապես, ասել է. «Մենք ամբողջովին կենտրոնացած ենք ապագայի վրա: Քննարկել ենք հուլիսին կայանալիք վաշինգտոնյան գագաթնաժողովի կոնկրետ արդյունքները, այդ թվում՝ Ուկրաինային մեր աջակցության ավելացումը, ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության ներուժի ամրապնդումը, մասնավորապես՝ Ատլանտիկայի երկու կողմերում մեր պաշտպանական-արդյունաբերական բազաների ընդլայնման ու գործընկերների հետ համագործակցության խորացման միջոցով, այդ թվում՝ հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից։

Անցկացրեցինք Ուկրաինա-ՆԱՏՕ մեր երկրորդ խորհուրդը։ Հաստատեցինք, որ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է։ Մեր նպատակն այժմ Ուկրաինայի լիիրավ անդամակցության կամուրջ ստեղծելն է՝ առաջարկելով լրացուցիչ աջակցություն և ավելի սերտ համագործակցություն, քանի որ Ուկրաինան իրականացնում է բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են Հյուսիսատլանտյան միությանն անդամակցելու համար»։

Ամենից շատ դիտված

14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն