Հայկական բրենդի հեռուստացույց չարտադրվեց. Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ
copy image url

Հայկական բրենդի հեռուստացույց չարտադրվեց. Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 08:43 05-04-2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2018թ․, նախընտրական հանրահավաքի ժամանակ Վանաձորում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Դեկտեմբերի մեջ նորանկախ Հայաստանի պատմության մեջ կբացվի առաջին գործարանը, որը կենցաղային տեխնիկա կարտադրի, այսինքն՝ օրինակ, հեռուստացույցի հայկական բրենդ ա լինելու»:

Սակայն այս խոստումն իրականում տապալվեց: 05․12․2018թ․ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ- լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել ներդրված սարքավորումներին, աշխատանքային պայմաններին և ծրագրերին։ Նշվեց, որ նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար:

Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա: Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաև տարածաշրջանի և ԱՊՀ երկրները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի հիմնումը և նշել, որ կառավարությունը շարունակելու է աջակցել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի իրականացմանը:
«Այ Էմ Զի գրուպ» ընկերության տնօրինությունը» ևս հայտարարություն տարածեց, թե՝ արդեն իսկ շուկայում առկա են ընկերության կողմից արտադրված հեռուստացույցները, որոնք այս պահին ներկայացված են «էլդորադո» էլեկտրոտեխնիկայի խանութների ցանցում։ Հրապարակումից հետո «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողն այցելել էր գործարանի տարածք, սակայ ն չէր կարողացել հանդիպել տնօրինության հետ, այցելել էր «Էլդորադո» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի և պարզել, որ հայկական արտադրության հեռուստացույցներ չկան։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության՝ 23.05.2019թ․ նիստում հայտարարեց, թե կենցաղային տեխնիկա արտադրող ընկերությունում արդեն այս շաբաթ աշխատանքները սկսվել են:

Նա անդրադարձավ լուրերին, որ գործարանը չի աշխատում։ Ասաց․ «Այս պահին այնտեղ 15 մարդ հեռուստացույցներ են հավաքում: Ինձ հրավիրել էին, ես ասացի՝ մինչեւ 70 մարդ էնտեղ միաժամանակ աշխատանքային պրոցեսում չլինեն, չեմ գնա: Սա կատակով, իհարկե, բայց հաջորդ շաբաթներին, երբ արդեն կգան լվացքի մեքենաների եւ մնացած տեխնիկայի մասերը, որոնք ճանապարհին են, եւ 70 մարդ աշխատանքի մեջ կլինի, ես կգնամ այնտեղ եւ լայն հանրային լուսաբանում կլինի: Այս պահին 1200 հատ հեռուստացույցների համար անհրաժեշտ մասերը գտնվում են այստեղ»:
Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ սա Հայաստանում առաջին փորձն է կենցաղային տեխնիկա հավաքելու, նման փորձ չի եղել նաեւ խորհրդարային տարիներին: Նա հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում հեռուստացույցներ եւ այլ կենցաղային տեխնիկա Հայաստանում կարտադրվի նաեւ ոչ թե ներկրված սարքերով, այլ տեղում արտադրված։

Սակայն իրական կյանքում այդ գործարանը այդպես էլ գործունեություն չծավալեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:30 Ինքնությունը ճշտվել է․ ո՞վ է զանգել Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել
13:15 Մահաբեր «ռազբորկա»՝ մեքենայից ջուր շփելու պատճառով․ մանրամասներ՝ Էջմիածնում 22-ամյա երիտասարդի սպանությունից 
23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
13:50 Մկնդեղ ու սնդիկ են տվել․ Թուրքիայի արտգործնախարարի դեմ մահափորձ է կատարվել
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
12:18 Սկոտչով փակել են բերանը ու ծեծել․ հերթական խոշտանգումը՝ ոստիկանությունում․ ՈւՂԻՂ
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
22:59 Կարող է որոշում կայացվել 1-ին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում