Ներքին 2 տարի առաջ - 13:42 03-04-2024

Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխել դանակահարված զինծառայողի․ կասկածյալը ձերբակալվել է

Ապրիլի 1-ին՝ ժամը 21։ 00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի «Թուրքի թաղ» կոչվող թաղամասում՝ Խորենացի փողոցի 2-րդ փակուղու հատման խաչմերուկում, լուրջ միջադեպ էր եղել։ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն և է.Հ-ն են եղել։ Նրանք զորամասում կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, որից հետո խոսակցությունը շարունակել էին փողոցում։ Վիճակն այն աստիճան էր թեժացել, որ Ա.Մ-ին դանակահարել էին, ապա շտապ տեղափոխել հիվանդանոց։

Միջադեպից հետո Քննչական կոմիտեից լրատվամիջոցերին փոխանցել են, որ ապրիլի 1-ին Ստեփանավանում պայմանագրային զինծառայողին դանակահարած անձը ձերբակալված է։

Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (առողջությանը ծանր վնաս պատճառելը զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ)։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»