Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:17 25-03-2024

Գյումրիում դանակահարված  քույրերից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, մյուսին տեղափոխել են հիվանդասենյակ

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ դանակահարություն է տեղի ունեցել Գյումրիում։ Գյումրիի 58 թաղամասում բնակվող երկու երիտասարդ քույրերին մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած բազմաթիվ վերքերով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։

Oragir.News-ի լրագրողը եղել է Գյումրիի բժշկական կենտրոնում, զրուցել Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի հետ։ Վերջինը մեզ փոխանցեց, որ նրանցից մեկին տեղափոխել են որովայնի թափանցող վնասվածքով, բարակ աղիների տարբեր հատվածների վնասումով, հեմոպերիտոնեում, տրավմատիկ-հեմոռագիկ շոկով, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով։

Խաչատրյանի փոխանցմամբ` Գյումրիում դանակահարված քույրերից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, մյուսին տեղափոխել են հիվանդասենյակ:

Փորձեցինք նաև զրուցել հիվանդասենյակ տեղափոխված աղջկա հետ, բայց վերջինս անձնական պատճառներով հրաժարվեց մեզ հարցազրույց տալ։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»