Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:54 03-04-2024

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության, ինքնավնասման և խուլգանության՝ 7-ական, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, թմրանյութի իրացման՝ 4, բնակարանային գողության, դրամանենգության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, վստահված գույքը հափշտակելու, շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու ու անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և խարդախության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը