Այսօր՝ ապրիլի 3-ին, ավոտվթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 51-ամյա Գագիկ Պ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց գյուղի վարչական տարածքում դեպի Վաղարշապատ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը:
Բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: