Ներքին 2 տարի առաջ - 23:45 02-04-2024

Ծանր տարիներ ենք ապրում պատերազմից ու Արցախի հանձնումից հետո. Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածի եղբայր

Ապրիլյան քառօրյա պատերազմում որդիներ կորցրած շատ ընտանիքների նման Աբգարյանների ընտանիքում էլ ապրիլի 2-ը սկսվել է Շիրակի պանթեոնից։

«Անցել է 8 տարի 8 վարկյանի նման, ծանր տարիներ ենք ապրում պատերազմից ու Արցախի հանձնումից հետո, ամեն տարի այս օրը ընտանիքներով գնում էինք Արցախ՝ մտածելով, մեզ հույս տալով, որ տղերքը մեզ համար պայքարեցին ու նահատահվեցին, մենք իրենց արածը չշարունակեցինք, ու էն բարդ որոշումը, որը իրենք կայացրին իրենց կյանքի գնով, մենք մեր ապրելով էլ չենք ուզում պայքար մղենք հանուն մեր ազգի ապագայի, ազգի մի մասը պայքայում է, մեծ մասը նայում ու կողքից քննադատում, իսկ երեխաները էդպես պայքարող տեսակը չտեսնելով ավելի դժվար ապագա կունենան..․

Չգիտեմ, մեր համար շատ ծանր է, բայց պայքարներս շարունակում ենք, չենք դադարեցնում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը։



Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից է գյումրեցի Տիգրան Արամի Աբգարյանը։ Գյումրեցի տանկիստը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 14-ին։

Կյանքով լեցուն էր, բարի, գաղտնապահ, համառ, կարգապահ, մարդկային․ ահա այսպես են հերոս Տիգրանին բնութագրում։

Եղբայրը՝ Ժորան, պատմում է Տիգրանի արկածներից․ «Տիգրանի սերը դեպի տանկերն ու մեքենաները դեռեւս փոքր տարիքից էր նկատվում, սիրում էր հատկապես էքստրեմալ իրավիճակներում մեքենա վարել։ 15 տարեկանից սկսած՝ կանխազգում էր, որ տանկիստ է լինելու։

Տիգրանը նախքան պատերազմական գործողությունները ծառայությունը սկսել է Արմավիրի զորամասում, Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերից որպես օգնող ուժ տեղափոխվել է Ջրականի (Ջեբրաիլ) զորամաս։

Զորամասում Տիգրանը եղել է տանկիստ, մեխանիկ, վարորդ։ Պատերազմի օրերին Տիգրանը եւ մարտական ընկերները՝ Մոնթե Եղոյան (Բենիամին), Վլադիմիր Ալիխանյանը խոցել են 3 տանկ, 1 BMP, տվել ավելին քան 50 զոհ։ Ոչնչացրել են 10 ադրբեջանական դիրք, գրավել կարեւոր նշանակության դիրքեր, վերցրել ադրբեջանական դրոշը եւ գցել տանկի տակ (Մոնթեի օրինակով)։

Հարազատները Տիգրանի մահվան բոթն իմացել են ապրիլի 7-ին։

«Դուք ապրեք, որ ես էլ ապրեմ։ Ծնվողները մեռնողներից պտի շատ էղնին»․ սա գյումրեցի տանկիստ Տիգրանի Աբգարյանի խոսքերն են։

Տիգրանի եղբայրը՝ Ժորան, ասում է․ «Կյանքը մինչ պատերազմը շատ սովորական էր, ինչպես բոլորինը, էն մտքով, որ ապրելու ես, կարիերա ստեղծես, լավ պայմաններ քո ընտանիքի համար, բայց ամեն բան դարձավ լրիվ այլ պայքարի տեսակ, էդ ամենը անելու ենք, բայց ոչ մեզ համար, այլ ամբողջ ազգի ու բոլոր երեխաների համար, պայքարել հանուն ազատության, պատրաստվել պատերազմի, որ պատերազմ չլինի, քանի փախնում ենք դրանից, էնքան ավելի ենք մոտենում կործանվող պատերազմին»,-եզրափակում է ապրիլյան պատերազմում զոհված գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը`Ժորա Աբգարյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի