Արտաքին Ներքին Միտք 2 տարի առաջ - 16:00 02-04-2024

Անիրատեսական է. ՀՀ-ն ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արգենտինյան Todo Noticias հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ-ն ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի։ Նա նշել էր, որ դաշինքի հետ Հայաստանն արդեն ունի համագործակցություն և մասնակցում է Աֆղանստանում խաղաղության պահպանման գործողություններին։

Անդրադառնալով Հայաստանի հնարավոր անդամակցությանը ԵՄ-ին՝ Միրզոյանը նշել է, որ «հայերն իսկապես եվրոպական ձգտում ունեն» և հիշեցրել Նիկոլ Փաշինյանի՝ Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ ասած խոսքերն այն մասին, որ «Հայաստանը պատրաստ է մերձենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում»։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանն ընդգծեց, որ Միրզոյանի հայտարարությունը զարմանալի չէ, քանի որ Հայաստանն այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակ չունի, քանի որ դա իրատեսական չէ։ Նա ընդգծեց, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար ՀՀ-ին անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների, այդ թվում Թուրքիայի հավանությունը, իսկ այդ երկիրը ներկայիս իրավիճակում ՀՀ-ի անդամակցությունը չի հաստատի և կօգտվի վետոյի իր իրավունքից։

«Հետևաբար ինչո՞ւ մտնենք մի թեմայի մեջ, որն ի սկզբանե ձախողվելու է։ Կամ ինչո՞ւ հայտարարենք, որ ուզում ենք ՆԱՏՕ-ին անդամակցել, երբ գիտենք, որ այս պահին դա անիրատեսական է։ Ոչ միայն Թուրքիան, այլ նաև Ռուսաստանը կհակազդի դրան, սակայն եթե ՌԴ-ն էլ չլիներ, Թուրքիայի վետոն արդեն իսկ բավարար է, որ այդ թեմայի շուրջ չխոսենք»,- ասաց նա։

Վարդանյանը Արարատ Միրզոյանի այս հայտարարությունը չի պայմանավորում ապրիլի 5-ի հանդիպմանն ընդառաջ Ռուսաստանի դժգոհությունը մեղմելու ցանկությամբ՝ նշելով, որ ՌԴ-ին չի մտահոգում, որ ՀՀ-ն ցանկանում է գնալ ՆԱՏՕ։ Ըստ նրա՝ ռուսական կողմին այլ բաներ են մտահոգում, մասնավորապես այն, որ տարածաշրջանում կարող են ուժեղանալ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի դիրքերը, իսկ իր գերիշխող դիրքը դրանից թուլանալու են։

«Խնդիրը ՆԱՏՕ-ն չէ, խնդիրն ավելի շուտ Հարավային Կովկասի երկրներում ԱՄՆ-ի ու Եվրոպական միության դիրքերի ուժեղացումն է։ Այս տարածաշրջանը Ռուսաստանը համարում է իր բացառիկ ազդեցության գոտի, ինչպես իրենք են ասում, ու ամեն անգամ խանդով են վերաբերվում, երբ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին ու անվտանգային քաղաքականությունը և այլն»,- ասաց նա։

Քաղաքագետը տեսականորեն հնարավոր է համարում, որ ՀՀ-ն կարող է անդամակցել ԵՄ-ին՝ առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն չի համարում, որ Հայաստանը այժմ կարող է անդամակցել ԵՄ-ին․

«Բազմաթիվ պատճառներ կան․ Հայաստանը շատ հեռու է ԵՄ անդամ դառնալուց, դրա համար կան քաղաքական և տնտեսական չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանել, բայց տեսականորեն կան երկրներ, որոնք ԵՄ-ի անդամ են, բայց ՆԱՏՕ-ի անդամ չեն, օրինակ՝ Ավստրիան, մինչև վերջերս Ֆինլանդիան, և հակառակը՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց ԵՄ-ի անդամ չէ»։

Արմեն Վարդանյանը հավելեց նաև, որ Հայաստանը տեսականորեն կարող է անդամակցել ԵՄ-ին։ Ըստ նրա՝ եթե Հայաստանը լավ աշխատի, ապա ներկայումս ոչ, բայց 10-15 տարի անց կկարողանա անդամակցել ԵՄ-ին։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
10:43 Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
11:05 ՌԴ-ն հրադադար է առաջարկում Կոստանտինովկայում. Մոսկվան Կիևից պատասխան է սպասում զոհվածների մարմինները հանձնելու համար
10:58 Տղամարդը աղբամանից գտել է 162 հազար դոլար արժողությամբ բնօրինակ կտավը
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
17:16 Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. Ռուբինյան
15:13 Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
09:08 Սահմանադրությունը մարդկանց ապրելու կանոններ է սահմանում. դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ազատ կամարտահայտմամբ. Փաշինյան
09:45 Սա հերթական ռուսական սուտն է. Զելենսկին հերքել է Կոնստանտինովկայի գրավումը և Պուտինին հրավիրել այնտեղ հանդիպման

Ձեզ գուցե հետաքրքրի