Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:15 01-04-2024

Շիրակի մարզում հետախուզման մեջ գտնվող 27-ամյա երիտասարդը չկարողացավ պարեկներին մոլորեցնել. shamshyan.com

Մարտի 30-ին, ժամը 15։15-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի 147/8 հասցեի դիմաց ծառայության ընթացքում ստուգման նպատակով պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի կրտսեր պարեկը կանգնեցրել են 35-ամյա Կարեն Ս․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենան, որի ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Գևորգ Մ․-ի մոտ նկատվել է լարվածություն, ինչը կասկածներ է առաջացրել, արդեն տեղում Գևորգ Մ․-ն հագին եղած վերարկուի գրպանից հանել է պոլիէթիլենային տոպրակ, փորձել է պատռել և գցել է գետնին, որի մեջ առկա է եղել սպիտակ բյուրեղանման զանգված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները նրան ապօրինի թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ հագին եղած վերարկուի ծոցագրպանում հայտնաբերվում է ընդհանուր 0.04 գրամ քաշով թմրանյութի նմանվող սպիտակ գույնի բյուրեղանման զանգված։

Փաստերի ճնշման տակ Գևորգ Մ․-ն հայտնել է, որ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց, որը ձեռք է բերել նույն օրը կայքերից մեկի միջոցով՝ իր օգտագործման համար:

Պարզվել է նաև, որ Գևորգ Մ․-ն փետրվարի 26-ից հետախուզվում է ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քր.օր. 396 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով ՀՀ քր. օր 393 և 396 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով նախաձեռնվել է վարույթը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»