Ներքին 2 տարի առաջ - 22:37 01-04-2024

Սունդուկյանի թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ»-ի մուտքի դուռը․ հայտարարություն

«Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել․

«Ինչպես հայտնի է, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է թատրոնի բնականոն աշխատանքներին։

Վաղը` ապրիլի 2-ին, ժամը12։00-ին

«Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ, որից հետո կտրվի մամուլի ասուլիս, ուստի հրավիրում ենք լրագրողներին ներկա գտնվելու վերոնշյալ թեմայով ասուլիսին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան