Ներքին 3 տարի առաջ - 16:46 29-03-2023

«Գոյ»-ը Սունդուկյանի հետ միավորելու որոշման նախագիծը քվեարկության է դրվել

«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու որոշումը վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկն է։

«Գոյ»-ը Սունդուկյանի հետ միավորելու որոշման նախագիծը մարտի 27-ից քվեարկության է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում։ Քվեարկությունը կտևի մինչև ապրիլի 4-ը։

Հարկ է նշել, որ այս հարթակում տեղադրված շատ այլ նախագծերի համեմատ թատրոնների միավորման նախագծի քվեարկությունը բավական ակտիվ է։ 5000-ից ավելի մարդ մուտք է գործել քվեարկության էջ, այս պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 2211 հոգի, իսկ արդյունքներով կողմ և դեմ ձայների տարբերությունն այդքան էլ մեծ չէ։

Նշենք, որ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը դեմ է միավորմանը՝ համարելով, որ միտում կա այդպիսով դադարեցնել թատրոնի գործունեությունը։ Որոշման նախագիծը բացասական արձագանքներ է ստացել նաև ոլորտի շատ այլ մասնագետների ու դերասանների կողմից։

Իսկ ԿԳՄՍՆ-ից նշել են, որ «Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացման ձևով վերակազմակերպելու նախագիծը բխում է ոչ թե ԿԳՄՍ նախարարի տեղակալի անձնական դիրքորոշումից, ինչպես նշում է թատրոնի անձնակազմը, այլ ՀՀ կառավարության ծրագրի և ոլորտում պետական մշակութային քաղաքականության տրամաբանությունից և միտված է «Գոյ»-ի ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան