Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:53 01-04-2024

Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունն անցկացրել է տարաբնույթ միջոցառումներ

2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումները տարբեր նշանակության ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում անց են կացրել պլանային և արտապլանային միջոցառումներ․ սեմինար-պարապմունքներ, դասախոսություններ, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ ուղղված բնակչության և քաղաքացիական պաշտպանությանը, պաշտպանվածության բարձրացմանը, պատրաստականության ապահովմանը և գիտելիքների ձևավորմանը։

Երևան քաղաքի փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները քաղաքի 31 ուսումնական հաստատություններում անց են կացրել «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում էլեկտրաշչակով ազդարարում, աշխատակիցների և ուսանողների պաշտպանության կազմակերպում», «Աշակերտների և աշխատակիցների վարքականոնները», «Անվտանգության վարքականոնները երկրաշարժի ժամանակ», «Վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմաներով սեմինար-դասախոսություններ և տեսագործնական պարապմունքներ, որոնց ներգրավվել են մոտ 5764 աշակերտ և ուսանող, 1160 ուսուցիչ և դասախոս։

Տեսագործնական պարապմունքները և դասախոսություններն ընթացել են ինտերակտիվ տարբերակով, որոնց ընթացքում ներկայացվել են բնակչության և քաղաքացիական պաշտպանության ձևերը, միջոցառումների իրականացման կարգը․ գործնական մասում ուսուցանվողները փորձել են կիրառել տեսականում ձեռք բերված գիտելիքները։

Վարչության ծառայողների կողմից շուրջ 14 հաստատություններում կազմակերպվել և անց են կացվել հատուկ-տակտիկական ուսումնավարժանքներ․

«Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներն անց են կացվել ԵՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից՝ «Յ․ Լեփսիուսի անվան թիվ 88 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, «Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում», «Երևանի թիվ 80 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, «Մարզական հասարակական կազմակերպություն սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում», Քվանտ» վարժարանում, «Մովսես Ջանբազյանի անվան Երևանի թիվ 79 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, «Վարդաշենի թիվ 66 շենքում», «Էրեբունու փողոցի թիվ 21 շենքում», «Գարաժ Մաստեր Մոլ»» ՍՊԸ-ում, «Սիաս» անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայում», «Երևանի հ. 3 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, «Երևանի թիվ 53 մանկապարտեզ»» ՀՈԱԿ-ում, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ 1-12 արտադրամասում, «Երևան Սիթի» առևտրի կենտրոնում»։

Ուսումնավարժությունների նպատակներն էին.
• ստուգել կազմավորումների գիտելիքները և պատրաստականությունը,
• ուսումնասիրել և կատարելագործել խմբերի գործնական ունակությունները,
• ամրապնդել կազմավորումների միջև փոխհամագործակցությունը,
• կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները։

Ուսումնավարժությունների ընթացքում մի շարք հաստատություններում գործարկվել են էլեկտրական շչակներ, որոնց ընթացքում կազմակերպվել են տարհանման և պատսպարման միջոցառումներ, ինչպես նաև ուսուցանվողներին ներկայացվել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

Կարևորելով բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերը՝ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից իրականացվող միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»