Արտաքին 2 տարի առաջ - 22:48 31-03-2024

Իսրայելում հակակառավարական ցույցեր են

Իսրայելում կառավարության դեմ ամենամասշտաբային բողոքի ցույցերն են` Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր։

Իսրայելում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել աջ պահպանողական վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարության քաղաքականության դեմ։

Թել Ավիվում հազարավոր ցուցարարներ պահանջել են արտահերթ ընտրություններ, ինչպես նաևև Գազայի հատվածում պատանդ մնացած ընտանիքների վերադարձը (մոտ հրեա 130 ընտանիք)։

Ըստ dpa-ի՝ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներից հետո բերման է ենթարկվել 16 մարդ, ոստիկանությունը նաև ջրցան մեքենաներ է կիրառել Այալոն մայրուղու երթևեկությունը փակած ցուցարարների դեմ։

Նմանատիպ ակցիաներ` «Անմիջապես նրանց տուն բերեք» կարգախոսով, անցկացվել են նաև Իսրայելի այլ քաղաքներում, այդ թվում՝ Երուսաղեմում, որտեղ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան Նեթանյահուի նստավայրի մոտ։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն