Ներքին 2 տարի առաջ - 22:40 31-03-2024

Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի. Միրզոյան

ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունենք: Այս մասին Արգենտինյան "Todo Noticias” հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հարցին՝ նախատեսու՞մ է արդյոք Հայաստանն ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին, նա, մասնավորապես, պատասխանել է. «Մենք արդեն համագործակցություն ունենք ՆԱՏՕ-ի հետ, մասնակցում ենք Աֆղանստանում խաղաղության պահպանման գործողություններին, մեծացնում ենք ներկայությունը Կոսովոյում, դա համագործակցության ձեւ է: Եթե դուք նկատի ունեք մեզ ՆԱՏՕ ընդունելու մտադրությունը, ապա ոչ։ Սա այն հարցը չէ, որն այսօր դրված է Հայաստանի օրակարգում»։

Նախարարն անդրադարձել է նաև Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին:

«ԵՄ-ի պարագայում ես կարող եմ ասել, որ հայերն իսկապես եվրոպական նկրտումներ ունեն, և ես կցանկանայի մեջբերել այն, ինչ վարչապետն ասաց վերջերս Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ. ՛՛Հայաստանը պատրաստ է մերձենալ ԵՄ-ի հետ այնքանով, որքանով ԵՄ-ն դա հնարավոր կհամարի և պատրաստ է մերձենալ Հայաստանի հետ»,-նշել է Արարատ Միրզոյանը:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»