Արտաքին 2 տարի առաջ - 22:53 29-03-2024

Քուրումն ու Իմամօղլուն շարունակում են վիրավորանքներ հնչեցնել միմյանց հասցեին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Մուրադ Քուրումը թուրքական «A Haber» հեռուստաալիքի ուղիղ եթերում խոսել է ընտրական տրամադրություններից: Փոխանցում է Ermenihaber-ը։

Նա հայտարարել է, որ իրենք, նկատի ունենալով ԱԶԿ-ն, 16 մլն ստամբուլցիների քվեի պահանջատերերն են և դրան հապատասխան են գործելու:

«Աշխատելու ենք այդ ընկալմամբ»,-հավելել է նա:

Բացի այդ, Քուրումն արձագանքել է օրերս Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Ստամբուլի ներկայիս քաղաքապետ և թեկնածու Էքրեմ Իմամօղլուի իր և նախարարների հասցեին հնչեցրած խոսքերին:

«Մենք աշխտատում ենք գետնի վրա: Ես բոլոր մեր նախարարների հետ միասին եմ աշխատել, այդ նախարարներն այսօր իմ հետ միասին կիսում են իրենց մտքերը հանրության հետ, ինչու՞ է դա քեզ անհանգստացնում»,-ասել է նա:

Ապա նաև, հիշեցնելով Էլազըղ նահանգում 2020-ի փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի բովում Իմամօղլուի կատարած աշխատանքը, ասել.

«Ասում էին «ԺՀԿ-ական քաղաքապետը եկավ»: Որքանով որ ես հասկանում եմ, մի քանի նկար անելուց հետո, գուցե հենց Էրզրումում, գնացին դահուկ քշելու, իսկ մենք մեր քաղաքացուն տված խոստումը պահելու համար օրեր շարունակ աշխատեցինք գետնի վրա»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հետ հարցուպատասխանի ըթացքում էր Իմամօղլուն, արձագանքելով Քուրումի իր հասցեին հնչեցրած վիրավորանքին, մի շարք նախարարների մեղադրել սեփական պարտականությունները չիրականացնելու և դրա փոխարեն ԱԶԿ-ին նախընտարական արշավում աջակցելու մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել