Ներքին 2 տարի առաջ - 17:40 29-03-2024

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 29-ին ներկա է գտնվել «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Աննա Հակոբյանի գրասենյակը։

Միջոցառմանը մասկանցել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

«Ներկայացման թեման Սուրբ Հարության` Զատիկի տոնն էր: Կենտրոնի սաները բեմադրել էին Աստվածաշնչից մի հատված, որի ընթացքում պատմում էին Հիսուս Քրիստոսի հարության մասին: Ներկայացումից հետո սաները հանդես են եկել նաև պարային համարներով: Շահառուներից Ալիկը, որը 43 տարեկան է, Աննա Հակոբյանին է նվիրել իր գեղանկարներից մեկը:

Ներկայացումից հետո վարչապետի տիկինը կազմակերպության ղեկավար Արփինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել հնարավորություններին: Կենտրոնն ունի պարի, նկարչության, կավագործության, մակրամեի, գեղագիտական ձևավորման, տիկնիկագործության խմբակներ, շահառուների համար գործում է ատամնաբուժարան: Շահառուների հետ աշխատում են հատուկ մանկավարժներ, հատուկ հոգեբան, լոգոպեդ՝ պատմել է կենտրոնի ղեկավարը:

Աննա Հակոբյանին իր բացառիկ կարողություններն է ցուցադրել Էդգարը: Ցանկացած ամսաթիվ ասելիս՝ նա կարողանում է հաշվել ու ասել, թե դա շաբաթվա ո՞ր օրն է, ո՞ր թվականին է կրկին այդ օրը եղել և ո՞ր թվակնին կլինի: Էդգարն ունի ասպերգերի համախտանիշ, և նրա մոտ զարգացած է թվաբանությունը:

«Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնը գործում է 25 տարի, ունի անդամագրված 400 շահառու Հայաստանի բոլոր մարզերից: Ցերեկային խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունից ամեն օր օգտվում է 67 շահառու:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան