Միտք 2 տարի առաջ - 17:43 16-11-2023

Կոմայգու մոտակայքում ներկա գտնվեցի «ընտրյալի անցումը» բազմաակտ ներկայացմանը․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ քաղավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր Կոմայգու մոտակայքում ներկա գտնվեցի «ընտրյալի անցումը» բազմաակտ ներկայացմանը

Առաջին ակտում պարալիզացվումա քաղաքի կենտրոնը սկսած Բաղրամյան պողոտայից, Պռոշյան-Պարոնյան...մինչև Կրկես

Երկրորդ ակտում ընտրյալ մարմնի տեղափոխման ողջ մարշրուտով սառեցվումա երթևեկությունը բոլոր ուղղություններով

Երրորդ ակտում տեղափոխման ուղղությամբ փողոցում հայտնվում են ոստիկանական մեքենաներ, փակվում են հետիոտն անցումները, եթե կանգառած մեքենայում մարդ կա` կողքը հայտնվում են քաղաքացիական համազգեստով, իր իսկությունը հմուտ դիմակավորած «պատահական անցորդներ», որոնք հետագայում, շարասյան անցնելուց հետո, հանկարծ հիշում են, որ շտապ գործեր ունեն, արագ նստում են մոտակայքում, երկրորդ շարքում կայանած մեքենան ու արագ հեռանում.

Հաջորդ ակտը սկսվումա ոստիկանական ջիփերի շքերթով: Դրան հետևումա սև ջիփերի շքերթը, հետո միկրոավտոբուսների...

Շքերթը սահմանափակում է արդեն խորը «վերափոխված» ոստիկանական մեքենաների շարասյունը:

Որից հետո հանդիսատեսին թույլ է տրվում շնչել

Բա՞՞՞ ... կեցցե՜ թավշյա ուսապարկերի քայլառաստությունը
Ուռռա, տավարիշչի

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան