Արտաքին 2 տարի առաջ - 17:55 28-03-2024

Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում սաստիկ փոթորիկ է մոլեգնել, որի հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել են շենքեր և ավտոմեքենաներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Սոցիալական ցանցերում քաղաքացիները հրապարակում են լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում են քամու սաստիկ պոռթկումների հետևանքները։ Մասնավորապես, վնասվել են քաղաքի փողոցների երկայնքով կայանված մի քանի ավտոմեքենաներ, որոնց վրա ընկել են ծառեր կամ ճյուղեր, ինչպես նաև հանրապետության Ներքին գործերի նախարարության Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վարչության շենքը, որից պոկվել է երեսպատվածքի մի մասը։

Ականատեսների վկայությամբ՝ ավազամրրիկը, որից հետո սկսվել է թույլ անձրև, մոլեգնել է ոչ միայն Բիշքեկում, այլև քաղաքին հարող Չուի մարզի շրջաններում։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Բիշքեկի քաղաքապետարանում, քամու հետևանքները և նյութական վնասները պարզվում են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում