Արտաքին 2 տարի առաջ - 21:07 26-03-2024

Հութիները հայտարարել են ԱՄՆ չորս առևտրային և երկու ականակիր նավի վրա հարձակումների մասին

Եմենի հութիները վերջին 72 ժամվա ընթացքում հարձակումներ են իրականացրել ԱՄՆ չորս առևտրային նավերի և երկու ականակիր նավերի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարեային:

Նրա խոսքով՝ «Անսար Ալլահ» խմբավորումը Կարմիր ծովում և Ադենի ծոցում անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Maersk Saratoga և APL Detroit, Huang Pu նավերին, որոնք ապստամբները համարել են կապված կամ ԱՄՆ-ի, կամ Մեծ Բրիտանիայի հետ: Հարձակման է ենթարկվել նաև Pretty Lady-ի բալկերը, որը, հութիների վարկածով, ուղևորվել է Իսրայել:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն