Ներքին 2 տարի առաջ - 21:38 25-03-2024

Ադրբեջանն իր բոլոր հայտարարություններով ու գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղության որևէ նպատակ չունի

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․

«Այն բանից հետո, երբ Հայաստանում բարձրագույն մակարդակով սկսեցին հայտարարել Ոսկեպարի, Բաղանիսի և մյուս գյուղերի մասին, Ադրբեջանն էլ անմիջապես հայտարարեց հայերի նկատմամբ հարուցված [կեղծ] քրեական գործի մասին` «ադրբեջանցիներին ցեղասպանության և տեղահանման ենթարկելու» հոդվածներով:

Այդ կերպ Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքեր` հարուցելով կեղծ քրեական գործեր:

Մասնավորապես, երեկ Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե իբր 1990թ․ մարտի 24-ին հայերն ադրբեջանցի բնակիչների վրա կրակ են բացել, որի հետևանքով սպանվել են և գյուղից տեղահանվել են ադրբեջանցիներ։

Ըստ ադրբեջանական դատախազության` «Բաղանիսի և Այրումի ցեղասպանության» մեղադրանքով 18 հայի նկատմամբ կեղծ քրեական գործը հարուցվել է 2005 թ․ մայիսի 5-ին՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103-րդ (Ցեղասպանություն) և 107-րդ (Բնակչությանը բռնի տեղահանում) հոդվածներով։

Ըստ այդ հայտարարության` իբր «Ղազախի շրջանի 7 գյուղ շարունակում է մնալ Հայաստանի օկուպացիայի ներքո, որը [Հայաստանը] պետական մակարդակով իրականացնում է ահաբեկչություն»։

Այս ամենը ցույց է տալիս, որ նշված զիջումը լի է նոր աղետաբեր հետևանքներով, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալություններեվ, առևանգումներով, գերեվարումներով:

Ադրբեջանի իշխանությունն իր բոլոր հայտարարություններով ու գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղության որևէ նպատակ չունի, ընդհակառակը` գործում է Հայաստանի ու հայությանն ուղղված առավել ընդգծված ագրեսիվ քայլերով ու սպառնալիքներով»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար